Գլխավոր >> Նորություններ >> ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Ղազախստանի ընտրանուն

ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի չորրորդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն Աստանայում հյուրընկալվեց Ղազախստանին:


Առաջին խաղակեսում կողմերը գոլերով աչքի չընկան։ Երկրորդ կեսի սկզբում Ղազախստանը ստացավ երկու գոլի առավելություն, սակայն Նարինե Դավթյանի դուբլի շնորհիվ Հայաստանի հավաքականը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը։ 71-րդ րոպեին Ղազախստանը նորից հաշվի մեջ ստացավ առավելություն` 3:2։ Խաղն այդպես էլ ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով։


C3 խմբում Կանանց Հայաստանի հավաքականն անցկացրած չորս խաղերից հետո իր ակտիվում ունի 6 միավոր և երրորդ տեղում է։ Առաջատարները 7-ական միավոր ունեցող Լյուքսեմբուրգի և Ղազախստանի ընտրանիներն են։  

 

Ղազախստան – Հայաստան՝ 3:2 (0:0)
Աստանա, Աստանա Արենա
Մրցավար՝
Սաբինա Բոլիչ (Խորվաթիա)
Գոլերը՝ Ամինա Բիբոսինովա 48', 55', Այգերիմ Այտիմովա 71’ (Ղազախստան), Նարինե Դավթյան 63’, 66’ (Հայաստան)

 

Ղազախստան

12. Նազիմ Իսմաիլովա, 5. Մարիա Դեմիդովա, 15. Յուլիա Մյասնիկովա, 4. Այգերիմ Այտիմովա (ա), 11. Կազինա Նորբաևա, 9. Բիբիգուլ Նուրուշևա (Ժանելյա Յերժանովա, 46’), 6. Անաստասիա Նիզամուտդինովա, (10. Ասեմ Կարաժանովա, 64’), 3. Կսենիա Խայրուլինա, 19. Կարինա Բերիկովա, (22. Նազիմ Ալդանազար, 89’), 21. Ասելխան Տուրլիբեկովա, (18. Ալեկսանդրա Բուրովա, 89’), 20. Ամինա Բիբոսինովա


Փոխարինողներ՝ 1. Անգելինա Պորտնովա, 22. Արինա Տիխոնովա, 7. Մադինա Ժանատաևա, 14. Ժանելյա Յերժանովա, 16. Ֆատիմա Սատիգալիևա, 17. Կարինա Ժումաբայկիզի, 23. Տոմիրիս Ռախատժան, 13. Վալերիա Պոպովա


Գլխավոր մարզիչ՝ Մադիյար Կեմբիլով

 

Հայաստան
 

23․ Սոֆինե Հոլլանդ Կևորկյան, 2․ Միլանա Վարդանյան, (18․ Հուրի Անահիտ Թորոսսյան, 83’), 4․ Սավաննա Լի Թեյլոր, 5․ Լիանա Ղազարյան, 14․ Անյուտա Գալստյան, 22․ Սոֆիա Գրեյս Հարութունյան, 6․ Լարա Կազանջյան, (ա) 11․ Վերոնիկա Ասատրյան, 7․ Աննա Դալլաքյան, (8․ Լիզա Կազանջյան, 78’), 9․ Օքսաննա Պիզլովա, (20․ Տաթև Խաչատրյան, 57’) 16․ Նարինե Դավթյան


Փոխարինողներ՝ 1․ Ալինա Պողոսյան, 21․ Հասմիկ Գրիգորյան,


Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ