Գլխավոր >> Նորություններ >> Մրցավարական դպրոցի շրջանավարտները մասնակցել են սեմինար-հավաքի

Մրցավարական դպրոցի շրջանավարտները մասնակցել են սեմինար-հավաքի

ՀՖՖ 07.03.2025 15:40

Մարտի 3-5-ը ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ֆուտբոլի Ակադեմիայում տեղի է ունեցել սեմինար-հավաք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր այն մրցավարների համար, ովքեր չէին մասնակցել Կիպրոսում կայացած ուսումնամարզական հավաքին: Մասնակիցները հավաքի վերջին օրը հանձնել են ֆիզիկական պատրաստության քննություն:

Սեմինարին մասնակցել է 40 մրցավար, որոնցից 11-ը մրցավարական դպրոցի շրջանավարտներն էին, ևս 4-ը՝ հրահանգիչ: Հավաքի ղեկավարը ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամ Կամո Մահտեսյանն էր: Շուտով մրցավարական դպրոցում իրենց ուսումն են սկսելու ևս 16 մրցավարներ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ