
Սեմինար-հանդիպում ՀՀ Առաջին խմբի արտոնագրման թեկնածու ակումբների հետ
Ապրիլի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ: Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:
ՀՀ Առաջին խմբի 2025/2026 թթ. մրցաշրջանի առաջնության արտոնագրային գործընթացին մասնակցության հայտ են ներկայացրել 10 ակումբներ՝ «ՍԱ Միկա» ՀԿ , «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ , «Անդրանիկ ՖԱ» ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ, «Սարդարապատ ՖԱ» ՀԿ, «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ, «Դովեղ ՖԱ» ՀԿ։
Վերոնշյալ արտոնագրի ստացումը՝ մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք է ընձեռելու ակումբներին մասնակցել 2025/2026թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբի առաջնությանը:
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Ներկայացված փաստաթղթային փաթեթների հիման վրա ս.թ. մայիսի 30-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Առաջին խմբի» արտոնագրեր շնորհելու հարցը: