
Տեղի են ունեցել ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլի հանդիպումները
Ֆուտզալ
10.04.2025 10:00
Ֆուտզալի գավաթի խաղարկությունում ապրիլի 5-9-ը տեղի են ունեցել նախնական փուլի հանդիպումները։ ԱԿԲԱ Բանկը, Ալֆա-ֆարմը, Կոնվերս բանկն ու Ռեալ Սինոփսիսը նվաճել են ֆուտզալի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի ուղեգիր։ Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 12-ին և 13-ին։
ԱԿԲԱ Բանկ - ՊԵԿ ֆզ՝ 8 – 2
Ալֆա-ֆարմ - Օլիմպիկ Ստեփանավան՝ 5 - 2
Էյ Դի Էմ Դայմոնդս - Կոնվերս բանկ ֆզ՝ 0 - 16
Ռեալ Սինոփսիս ֆզ – Դոմուս՝ 4 – 0