
Կայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը
Ֆուտզալ
18.04.2025 16:02
Կայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի 2025 թվականի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։ 1/8 եզրափակիչի դիմակայություններում հաղթողը կորոշվի մեկ հանդիպման արդյունքում։ Ձևավորվել են հետևյալ զույգերը։
Էկովիլ ֆզ - Լոգիկոն
Կոնվերս բանկ ֆզ - Նոր Հաճն ՖԶ
Ջենիուս - Քոգնայզ
Վեգա - Աթլետիկ Երևան
Երևան ՖԱ - ՖԱ Սիեվն
Յունիսպորտ - Ատլաս Մագնեթիքս
Ալֆա-ֆարմ - Արաքս-ՖԱՖ
Թիմ Ագրո - Ռեալ Սինոփսիս ֆզ
Հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին և 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: