
ՀՖՖ Ժողովը՝ դեկտեմբերի 23-ին՝ 13:00-ին
ՀՖՖ
22.12.2023 14:45
Դեկտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կկայանա ՀՖՖ հերթական 24-րդ ժողովը։
Օրակարգում ընդգրկված է 14 հարց, որոնց թվում է նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:
ՀՖՖ ժողովին լրագրողների ներկայություն նախատեսված չէ:
Ժողովն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Youtube-յան պաշտոնական ալիքով՝ սկսած 13:00-ից։