
Կայացավ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը
Ապրիլի 1-ին կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության դրվեցին Fastex Պրեմիեր Լիգայի 2024/2025 թթ. մրցաշրջանի մասնակից 10 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Վեստ Արմենիա», «Գանձասար», և Հայաստանի Առաջին խմբի մասնակից «Սյունիք ՖԱ» արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026 թթ. մրցաշրջանին:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու բոլոր ակումբներին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Վան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ», «ՖԱ Վեստ Արմենիա», «Գանձասար ՖԱ» և «Սյունիք ՖԱ» ակումբներին:
Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: