Գլխավոր >> Նորություններ >> Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին

ՀՖՖ 09.04.2025 18:11

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կազմում ընտրվելու կապակցությամբ։ Հիշեցնենք, որ ընտրությունները կայացել էին ապրիլի 3-ին Բելգրադում ՈՒԵՖԱ-ի 49-րդ Կոնգրեսի շրջանակներում։

«Հարգելի՛ Արմեն, սիրելի՛ ընկեր,

Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեում ընդգրկվելու կապակցությամբ: Բելգրադում անցկացված վերջին ընտրությունները նշանավորվում են մեր կազմակերպության համար հետաքրքիր նոր շրջանով, իսկ Ձեր հաջող քարոզարշավը հստակ վկայությունն է այն հարգանքի և վստահության, որը Դուք վաստակել եք եվրոպական ֆուտբոլային համայնքում տարիների ընթացքում: Դուք առաջին անգամ եք ստանձնում այս պաշտոնը, սակայն Ձեր հեղինակությունն առաջնորդում է Ձեզ:

Ձեր ձայնը, ազնվությունն ու ֆուտբոլի նկատմամբ ունեցած նվիրվածությունն իրական արժեք կլինեն Կոմիտեում աշխատելու ընթացքում: Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին: Ձեր թարմ հայացքը ու յուրօրինակ տեսանկյունից եկող խորհուն մոտեցումը, անկասկած, հենց սկզբից կարևոր ազդեցություն կունենան: Մաղթում եմ ձեզ հաջողություն այս կարևոր և պատասխանատու աշխատանքում», - իր նամակում նշել է Ալեքսանդր Չեֆերինը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ