Գլխավոր >> Նորություններ >> Զավեն Հովհաննիսյանը` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման գլխավոր մրցավար

Զավեն Հովհաննիսյանը` Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման գլխավոր մրցավար

Սուպերգավաթ 22.09.2016 15:48

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» և գավաթակիր «Բանանցի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Ատոմ Սևգուլյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արման Ալաբերքյանը և Էրիկ Գալստյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Աշոտ Հարությունյանը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ