«Յունիսպորտն» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում
«Յունիսպորտն» ավարտեց ելույթները Չեմպիոնների լիգայում։
Լյուքսեմբուրգում կայացած հիմնական փուլի 6-րդ խմբի վերջին տուրում «Յունիսպորտը» 6։2 հաշվով հաղթեց հունական «Դուկասին»։ Մինչև այդ Հայաստանի չեմպիոնը 0։2 հաշվով պարտվել էր լիտվական «Կաունո Ժալգիրիսին», ապա 5։3 հաշվով առավելության հասել մրցաշարի տանտեր Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժի» նկատմամբ։ Արդյունքում «Յունիսպորտը» 3 խաղում վաստակեց 6 միավոր։
Խմբի վերջին խաղում «Կաունո Ժալգիրիսը» 7։4 հաշվով հաղթեց «Դիֆերդանժին»՝ 7 միավորով զբաղեցնելով առաջին տեղը և նվաճելով փլեյ-օֆֆի միակ ուղեգիրը։ Ալեքսանդր Դիբրիվնու թիմը 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Այս 3 խաղում «Յունիսպորտը» խփեց 11, բաց թողեց՝ 7 գնդակ։ Երեքական գոլ խփեցին Պուտրուս Վասիլևն ու Էլիսանդրոն, երկուական՝ Միհրան Դերմենջյանն ու Գարեգին Մաշումյանը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Արթուր Մելքոնյանը։