Գլխավոր >> Նորություններ >> Մ-21․ Վյաչեսլավ Աֆյանը չի շարունակի մարզական հավաք

Մ-21․ Վյաչեսլավ Աֆյանը չի շարունակի մարզական հավաք

Ինչպես նախկինում տեղեկացրել էինք, «Փյունիկի» ֆուտբոլիստ Վյաչեսլավ Աֆյանը միացել է Հայաստանի Մ-21 հավաքականին։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը պատրաստվում է Իտալիայի ու Չեռնոգորիայի դեմ խաղերին։

Աֆյանը, սակայն, առաջին մարզումից հետո ցավեր է զգացել ու բուժզննում անցել, որից հետո պարզ է դարձել, որ նա չի կարող շարունակել մարզումները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանի Մ-21 հավաքականը տանը կհանդիպի Իտալիայի հասակակիցներին, հոկտեմբերի 5-ին՝ կհյուրընկալվի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականին։
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ