Գլխավոր >> Նորություններ >> Առաջին խումբ․ առաջատար եռյակը 3 միավոր վաստակեց

Առաջին խումբ․ առաջատար եռյակը 3 միավոր վաստակեց

Առաջին խումբ 15.10.2026 09:03

Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 10-րդ տուրը։ Առաջատար «Օլիմպիան» 4։2 հաշվով գերազանցեց «Նոա-2»-ին՝ շարունակելով անպարտելիության շարքը։

Հաղթող թիմից դուբլի հեղինակ դարձավ Դենիլսոն Կարվալյո դա Սիլվան։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Գաբրիել դոս Սանտոս Օլիվեյրան ու Աշոտ Ոսկանյանը։ Ռոման Սիմոնյանի թիմը միավորների թիվը հասցրեց 22-ի ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ 

Տուրի մյուս մրցավեճում հաղթեց ԲԿՄԱ-2-ը՝ 4։3 «Շիրակ-2»-ի դեմ արտագնա խաղում։ Բանակայիններից դուբլերով աչքի ընկան Արտակ Գալստյանն ու Գոռ Գրիգորյանը։

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 10

«Անդրանիկ» - «Միկա»՝ 2։1
Խաղի արձանագրությունը

«Ավշար Արարատ» - «Արարատ-Արմենիա-2»՝  3։1
Խաղի արձանագրությունը

«Օլիմպիա» - «Նոա-2»՝ 4։2
Խաղի արձանագրությունը

«Սարդարապատ-2» - «Ուրարտու-2»՝ 2։0
Խաղի արձանագրությունը

«Արարատ-2» - «Լեռնային Արցախ»՝ 5։1
Խաղի արձանագրությունը

«Շիրակ-2» - ԲԿՄԱ-2՝ 3։4
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ