![](https://www.ffa.am/images/article-image/uploads/news/uGlQPW6T1utlxohv2SemHHgZSf.jpg)
«Շիրակը» նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը
Սուպերգավաթ
23.09.2017 15:19
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան 2017թ. Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» եւ Հայաստանի գավաթակիր Գյումրիի «Շիրակի» միջև: 80-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Մուսա Փոլ Բակայոկոն, 90-րդ րոպեին Մարտուն Մխիթարյանը խփեց երկրորդ գնդակը «Ալաշկերտի» դարպասը։ Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ «Շիրակի» և գյումրեցիները հինգերորդ անգամ դարձան Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հաղթող։