Գլխավոր >> Նորություններ >> «Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր

«Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է «Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ որպես UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր՝ լավագույն սիրողական ակումբ անվանակարգում։

 

Ակումբն իր գործունեությունը ծավալում է Շիրակի մարզի 20 համայնքներում՝ ներգրավելով 250 տղաների և աղջիկների՝ փախստական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող և մանկատների երեխաների։ «Կումայրի» ՖԱ-ն ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ՝ կազմակերպելով համատեղ ֆուտբոլային միջոցառումներ։
Նշենք, որ UEFA Grassroots Awards-ը անցկացվում է 2010 թվականից և մրցանակը տրվում է ներառական օրակարգ ունեցող սիրողական ակումբին, որը նպաստում է մասսայական ֆուտբոլի զարգացմանը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ