Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն այսուհետ ունի մասսայական ֆուտբոլի զարգացվածության արծաթե մակարդակ

ՀՖՖ-ն այսուհետ ունի մասսայական ֆուտբոլի զարգացվածության արծաթե մակարդակ

2014 թվականին ՈՒԵՖԱ-ն վերափոխեց մասսայական ֆուտբոլի դասակարգումը՝ անցում կատարելով աստղերի համակարգից մակարդակների համակարգի: Ըստ այդմ, ձևավորվեց գնահատման հետևյալ մակարդակը՝ հիմնական մակարդակ՝ բրոնզ, առաջադեմ մակարդակ՝ արծաթ, բարձրագույն մակարդակ՝ ոսկի: Հետագայում սկսեցին կիրառվել գնահատման նոր  համակարգի հետեւյալ չափանիշները.

Աճ – Գրանցված տղամարդ և կին ֆուտբոլիստների քանակ

Պահպանում – 18 տարեկան գրանցված ֆուտբոլիստների թվաքանակ

Կրթություն - առնվազն ՈՒԵՖԱ-ի առաջնորդի վկայական ունեցող մարզիչների կողմից մարզվող թիմերի քանակը

Always-Fare-play- արդար խաղերի եւ սոցիալական ծրագրերի քանակը

Պայմանները – մասսայական ֆուտբոլը՝ որպես ՀՖՖ-ի ռազմավարության մի մաս

Այս և այլ լրացուցիչ հաշվարկներից հետո ՀՖՖ-ն բարձրացրել է իր մակարդակը և այժմ ունի արծաթե կարգավիճակ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ