Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի ԱԱ-ի էլիտ ռաունդ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը դուրս եկավ ֆուտզալի ԱԱ-ի էլիտ ռաունդ

Ֆուտզալ 12.10.2022 21:01

Հոկտեմբերի 12-ին՝ չեխական Պլզեն քաղաքում, կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի ԱԱ 2024 առաջնության որակավորման հիմնական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 4:1 հաշվով և վաղաժամ դարձավ որակավորման հիմնական փուլի D խմբի հաղթող՝ ապահովելով տեղը ֆուտզալի ԱԱ 2024 որակավորման էլիտ ռաունդում։

 

Չեխիա-Հայաստան՝ 1:4 (0:1)

Պլզեն, «Լոկոմոտիվա» մարզադահլիճ

Գոլերը՝ Սանոսյան, 11'37", 20'39", 22'31", Մելքոնյան, 37'41",  Ռեշետար, 28'50"

 

Չեխիա
16. Օնժեյ Վահալա, 5. Պավել Դրոզդ, 8. Մատեյ Սլովաչեկ, 9. Թոմաշ Կուդելկա, 11. Դավիդ Դրոզդ։
Պահեստայիններ՝ 1. Լուկաշ Նեմեց, 2. Դուշան Կյունստներ, 3. Իրժի Ոքոուն, 6. Լուկաշ Կժիվանեկ, 7. Լուկաս Ռեշետար (ա), 10. Միխալ Սեյդլեր, 13. Միխալ Հոլի, 14. Թոմաշ Բուխտա 
Գլխավոր մարզիչ՝ Թոմաշ Նոյման

 

Հայաստան

3. Լուան Մյուլլեր, 7. Վլադիմիր Սանոսյան, 12. Ժոաո Կարվալյո, 13. Արթուր Մելքոնյան, 20. Վիտինյո։

Պահեստայիններ. 19. Ալբերտ Աղաջանով, 5. Գեղամ Թումբարյան, 6. Նիկիտա Խրոմիխ,  8. Դենիս Նևեդրով, 10. Սարո Գալստյան (ա), 11. Գարեգին Մաշումյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 18. Ռաֆիկ Մելիքյան, 22. Արթուր Պատատյան։

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ