Գլխավոր >> Նորություններ >> «Շիրակը» և «Ալաշկերտը» Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում են

«Շիրակը» և «Ալաշկերտը» Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում են

Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Շիրակը» խոշոր՝ 7։1 հաշվով հաղթեց Առաջին խմբի առաջնության ներկայացուցիչ «Լեռնային Արցախին» և նվաճեց 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Գյումրին ներկայացնող ակումբից աչքի ընկան Ռաֆիկ Միսակյանը, Գրիգոր Ղումաշյանը, Ռայմոնդ Ակոասի Գյամֆին, Ամարա Կարամոկո Ֆոֆանան, Սերգեյ Մանուկյանը, Մեսամբա Բամբան ու Վազգեն Սարգսյանը։ «Լեռնային Արցախից» առաջին կեսից դիպուկ էր Տիգրան Պետրոսյանը։  

Օրվա մյուս մրցավեճում խոշոր հաշվով հաղթեց նաև «Ալաշկերտը»՝ 4։0 ԲԿՄԱ-ի դեմ խաղում։ Վահե Գևորգյանի թիմից հեթ-տրիքի հեղինակ դարձավ Դաուդա Տոգոլան։ Մեկ գոլ էլ խփեց Սաբոբո Ջոզեֆ Բանդան։

Հոկտեմբերի 29-ի կկայանա Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ևս 2 հանդիպում՝ «Օլիմպիա» - «Արարատ-Արմենիա», «Նոա» - «Սյունիք»։
  
Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Լեռնային Արցախ» - «Շիրակ»՝ 1։7
Մարզադաշտ՝ Գյումրի քաղաքային
Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան
Գոլերը՝ Ռաֆիկ Միսակյան 20 (11մ), Գրիգոր Ղումաշյան 28, Ռայմոնդ Ակոասի Գյամֆի 37, Ամարա Կարամոկո Ֆոֆանա 42, Սերգեյ Մանուկյան 77, Մեսամբա Բամբա 81, Վազգեն Սարգսյան 83, Տիգրան Պետրոսյան 49
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Գավաթ, 1/8 եզրափակիչ
«Ալաշկերտ» - ԲԿՄԱ՝ 4։0
Մարզադաշտ՝ Ավան ակադեմիա
Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան
Գոլերը՝ Դաուդա Տոգոլա 24, 33, 60, Սաբոբո Ջոզեֆ Բանդա 38
Խաղի արձանագրությունը

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ