Գլխավոր >> Նորություններ >> «Ալաշկերտը» նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը

«Ալաշկերտը» նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը

Սուպերգավաթ 24.09.2016 16:16

Քիչ առաջ  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հակոբ Տոնոյանի անվան 2015-2016 թթ. Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտի» եւ Հայաստանի գավաթակիր Երևանի «Բանանցի» միջև: 45-րդ րոպեին Լաերսիոն 11-մետրանոց հարվածով առաջ մղեց «Բանանցին»: 52-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց։ Լրացուցիչ ժամանակում ևս կողմերին չհաջողվեց գրավել միմյանց դարպասները։ Հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ ավելի հաջողակ գտնվեցին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները, որոնք իրենց պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ