![](https://www.ffa.am/images/article-image/uploads/news/B6MSBvfD22F1hGO6wuy2bzfTs4.jpeg)
«Ալաշկերտը»՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթակիր
Սուպերգավաթ
24.09.2021 12:17
Սեպտեմբերի 24-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի 2021 թվականի հանդիպումը, որում մրցում էին նախորդ մրցաշրջանի չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը»: Էմբալոյի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց 1:0 հաշվով և դարձավ Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթակիր:
«Ալաշկերտ»-«Արարատ»` 1:0 (0:0)
Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
Մրցավար` Աշոտ Ղալթախչյան
Գոլը` Էմբալո, 55