
Կանանց Բարձրագույն խումբ. կայացան 15-րդ տուրի հանդիպումները
Կանանց Ֆուտբոլ
22.04.2025 22:08
Ապրիլի 22-ին կայացան Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի 2024/2025 առաջնության տասնհինգերորդ տուրի հանդիպումները:
«Փյունիկ-աղջիկները» և«Ուրարտու-աղջիկները» հաղթանակ տոնեցին: Թիմերը 4-ական գնդակ ուղարկեցին համապատասխանաբար «Լեռնային Արցախ-աղջիկների» և «Արարատ-Արմենիա-աղջիկների» դարպասները՝ սեփական դարպասն ընդունելով մեկական գնդակ: