Գլխավոր >> Նորություններ >> Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ղազախստանի դեմ առաջիկա հանդիպումներին

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ղազախստանի դեմ առաջիկա հանդիպումներին

ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 27-ից հունիսի 2-ը մարզական հավաք կանցկացնի:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Շողիկ Սարդարյան - «Ուրարտու-աղջիկներ»
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»

Պաշտպաններ
Սվետլանա Կարագյոզյան - «Ռուբին» (Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անի Ղուկասյան - «Փյունիկ աղջիկներ»
Մարինե Կարապետյան - «Փյունիկ աղջիկներ»

Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» (Կանադա)
Մարալ Արթին - «Մալագա Սիթի» (Իսպանիա)
Կլաուդիա Չոլակյան – «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»

Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» (ԱՄՆ)
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև  Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»

Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մայիսի 31-ին Արմավիրում՝ մրցելով Ղազախստանի ընտրանու դեմ: Այնուհետև հավաքականը կմեկնի Ղազախստան, որտեղ հունիսի 4-ին տեղի կունենա Ղազախստանի դեմ պատասխան հանդիպումը: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ