
Կանանց ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ից ապրիլի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որի ընթացքում ապրիլի 4-ին Կանանց Ազգերի լիգայի 2025 թվականի խաղարկության շրջանակում Երևանում ուժերը կչափի Լյուսեմբուրգի ընտրանու հետ: Այնուհետև թիմը կմեկնի Աստանա՝ խաղալու Ղազախստանի հավաքականի դեմ ապրիլի 8-ին:
Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան – Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սոֆիա Հարությունյան - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան -«Ուրարտու-աղջիկներ»
Սավաննա Թեյլոր
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Մարալ Արթին - «Մոտրիլ» (Իսպանիա)
Լարա Կազանջյան - «Լանս» (Ֆրանսիա)
Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)
Հարձակվողներ
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)