
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսեց պայքարը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայում: Մեր ընտրանին ընդգրկված է C3 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լիխտենշտեյնի, Ղազախստանի և Լյուքսեմբուրգի ընտրանիները:
Կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղում ընդունեց Լիխտենշտեյնի ընտրանուն և հաղթեց 6:1 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացեց Մարալ Արթինը 7-րդ րոպեին: Րոպեներ անց մեր ընտրանու առավելությունը կրկնապատկեց Օքսաննա Պիզլովան: Առաջին խաղակեսի վերջում էլ Լարա Կազանջյանի խփած գոլի արդյունքում թիմերն ընդմիջման գնացին 3:0 հաշվի պայմաններում: 51-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Աննա Դալլաքյանը: 1 րոպե անց Լիխտենշտեյնի հավաքականի կազմում Կատարինա Ռիշը կրճատեց հաշվի տարբերությունը: Եվս 1 րոպե անց Լարա Կազանջյանը դուբլ ձևակերպեց, 71-րդ րոպեին էլ դարձավ կանանց Հայաստանի ազգային հավաքականի պատմության առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ հաշիվը դարձնելով 6:1: Մեր հավաքականը տարավ իր պատմության ամենախոոր հաշվով հաղթանակը:
Հայաստան - Լիխտենշտեյն՝ 6:1 (3:0)
Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Տյաշա Միսյա (Սլովենիա)
Գոլերը՝ Մարալ Արթին, 7, Օքսաննա Պիզլովա, 13, Լարա Կազանջյան, 44, 53, 71, Աննա Դալլաքյան, 51 (11մ) (Հայաստան), Կատարինա Ռիշ, 52 (Լիխտենշտեյն)
Հայաստան
23. Սոֆինե Կևորկյան, 3. Նատաշա Ժամգոչյան, 4. Սավաննա Թեյլոր, 5. Լիանա Ղազարյան (2. Միլանա Վարդանյան, 64), 6. Լարա Կազանջյան, 7. Աննա Դալլաքյան (20. Նատալիա Մինիսսյան, 75), 9. Oքսաննա Պիզլովա (16. Նարինե Դավթյան, 64), 10. Մարալ Արթին (ա) (18. Հուրի Թորոսյան, 82), 11. Վերոնիկա Ասատրյան (17. Մանե Ներսեսյան, 75), 15. Սվետլանա Ղարագյոզյան, 22. Սոֆիա Հարությունյան
Պահեստայիններ՝ 1․ Ալինա Պողոսյան, 12. Լիլիթ Բաբայան, 8. Էլինա Մարտիրոսյան, 13. Տաթև Խաչատրյան, 14. Անյուտա Գալստյան, 19. Միլենա Սայադյան, 21. Հասմիկ Գրիգորյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան
Լիխտենշտեյն
1. Բետինա Հուբեր, 4. Սինա Կոլման (19. Կամիլա Կինդ, 46), 5. Լենա Գյոպել, 8. Սոֆիա Հյուրլիման (ա), 9. Ջուլիա Բենեկենշտեյն (18. Մայա Համերման, 88), 10. Վիկտորիա Գերներ ( 7. Էվա Ֆասել, 46), 11. Սալոմե Ստամպֆլի (6. Էլենա Լոհներ, 73), 13. Նաոմի Կինդլ (16. Շանիա Ֆոգտ, 59), 15. Կատարինա Ռիշ, 17. Ֆելիսիա Ֆրիկ, 23. Սոֆիա Բլումենտալ
Պահեստայիններ՝ 21. Տիմեա Սելե, 3. Ֆլավիա Շերեր, 20. Մելինա Մեյեր
Գլխավոր մարզիչ՝ Ադրեն Կրիսլ