
ՈՒԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշար. Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Մալթային
Փետրվարի 24-ին Մալթայում մեկնարկեց ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Մալթայի, Ֆարերյան կղզիների և Ջիբրալթարի ընտրանիները:
Առաջին հանդիպումը Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացրել Մալթայի դեմ և զիջեց նվազագույն հաշվով:
Մալթա – Հայաստան՝ 1:0 (0:0)
Մալթա, Տա-Քալի, «Սենտենարի» մարզադաշտ
Գոլը՝ Ռայան Դեբոնո, 76
Մալթա
1. Վինսենտ Տաբոնե, 2. Մեթյու Միցի, 3. Լիդոն Կալյեխա Ատարդ (15. Ջիորջիո Կրիզաուրո, 57), 4. Անդրե Զամիտ (17. Զամիտ Կայլոն, 74), 5. Ռայան Դեբոնո (ա), 6. Զախարի Հարտվիգ, 7. Ռիկո Կոչի (19. Նատան Քլինթոն, 46), 8. Մատիաս Անսիլերի (20. Դենզել Ատարդ, 68), 9. Ջեյմի Նվոկո (18. Մատիաս Գատ Դիմեկ Դեբոնո, 68), 10. Կեյդեն Տատնի (16. Ջուլիան Շիկլունա, 57), 11. Ջասթին Պենյա Սերնա (14. Դենզել Գրեչ, 74)
Պահեստայիններ՝ 12. Ջայել Կալլյեխա, 13. Ջեյդեն Տաբոնե
Գլխավոր մարզիչ՝ Պիեռո Պանձանառո
Հայաստան
1. Նարեկ Նազարեթյան, 2. Նարեկ Մելիքյան, 3. Ռուբեն Գրիգորյան, 4. Տիգրան Օհանյան (ա), 6. Սուրեն Պետրոսյան (18. Արտյոմ Հակոբյան, 81), 7. Արմեն Ղազարյան (9. Արսեն Առաքելյան, 61), 8. Սերգեյ Առաքելյան (14. Էրիկ Վուվունիկյան, 52), 10. Կիրիլ Եդիգարյան, 11. Մհեր Հարությունյան (19. Վահե Թովմասյան, 81), 15. Քոլին Մուլինս, 17. Գոռ Սերոբյան (20. Անդրանիկ Երվանդյան, 46)
Պահեստայիններ՝ 12. Սերյոժա Հարությունյան, 5. Վահան Ասլանյան, 13. Արմեն Ասատրյան, 16. Սերյոժա Պետրոսյան
Գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Պետրոսյան