Գլխավոր >> Նորություններ >> «Վայք ՖԱ»-ն hաղթեց UEFA Region’s Cup-ի երկրորդ խաղում

«Վայք ՖԱ»-ն hաղթեց UEFA Region’s Cup-ի երկրորդ խաղում

Ալբանիայի Էլբասան քաղաքում ընթացող սիրողական ֆուտբոլի UEFA Region’s Cup մրցաշարի A խմբի նախընտրական փուլի շրջանակում Հայաստանը ներկայացնող «Վայք ՖԱ»-ն մայիսի 23-ին երկրորդ հանդիպումն անցկացրեց էստոնական «Սաուեի» դեմ և հաղթեց նվազագույն հաշվով:

Հանդիպման միակ գնդակը խփեց Գոռ Մարգարյանը խաղի ավելացված ժամանակում՝ 90+1 րոպեին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի չեմպիոն «Վայք ՖԱ»-ն առաջին խաղում 0:4 հաշվով պարտվել էր ալբանական «Ալբանիային»:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ