Գլխավոր >> Նորություններ >> «Նոան» և «Ուրարտուն» իմացան ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի իրենց մրցակիցներին

«Նոան» և «Ուրարտուն» իմացան ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի իրենց մրցակիցներին

Հունիսի 18-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Որակավորման առաջին փուլում «Նոայի» մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիան», իսկ «Ուրարտուն» ուժերը կչափի էստոնական «Տալլինա Կալևի» հետ: 

Հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին և 18-ին: «Նոան» առաջին հանդիպումը կանցկացնի տանը, իսկ «Ուրարտուն»՝ մրցակցի հարկի տակ: 

Հանդիպումների անցկացման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ