Գլխավոր >> Նորություններ >> «Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի մոլդովական «Զիմբրուի» դեմ խաղով

«Արարատ-Արմենիան» ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայում պայքարը կսկսի մոլդովական «Զիմբրուի» դեմ խաղով

Հունիսի 19-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից, որտեղ կմրցի Մոլդովան ներկայացնող «Զիմբրուի» հետ:

Առաջին հանդիպումը «Արարատ-Արմենիան» կանցկացնի մրցակցի հարկի տակ հուլիսի 25-ին: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին Երևանում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ