Գլխավոր >> Նորություններ >> «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի «Դինամո Մինսկի» հետ

«Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի «Դինամո Մինսկի» հետ

Հունիսի 18-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը:

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» ընդգրկված էր 3-րդ խմբում: Վիճակահանության արդյունքում որակավորման առաջին փուլում «Փյունիկն» ուժերը կչափի բելառուսական «Դինամո Մինսկ»-ի հետ: Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 9-ին կամ 10-ին մրցակցի հարկի տակ: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին կամ 17-ին Երևանում: 

Հանդիպումների անցկացման հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ