Գլխավոր >> Նորություններ >> Մ-21․ Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ ոչ-ոքիով ավարտեց Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլը

Մ-21․ Հայաստանի հավաքականը Չեռնոգորիայի հետ ոչ-ոքիով ավարտեց Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլը

Հայաստանի Մ-21 հավաքականը ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 առաջնության որակավորման խմբային փուլում։

 

Վերջին խաղում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հասակակիցների հետ։ Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով։ Վլադիմիր Պերիշիչի գոլին պատասխանեց Դավիթ Հակոբյանը։ Սա Դավիթի 2-րդ գոլն էր ընտրական այս փուլում։ Հատկապես երկրորդ կեսում մեր ընտրանին ստեղծեց մի քանի վտանգավոր գոլային պահ։ Հարվածների վիճակագրությունը 15-14 է՝ հօգուտ Հայաստանի Մ-21 հավաքականի։

 

Որակավորման այս փուլում Հայաստանի դարպասին նշանակվեց երեք 11-մետրանոց, և բոլորը հետ մղվեցին։ Թիմին երկու անգամ փրկեց Գոռ Մատինյանը՝ Իտալիայի դեմ խաղում՝ Նդուրայի հարվածից հետո, և Շվեդիայի դեմ հանդիպմանը՝ Բարջիի հարվածից հետո։ Իսկ Հայկ Ղազարյանը Իտալիայի դեմ խաղում հետ մղեց Կոլեոշոյի հարվածը։

 

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2025/2027 առաջնության որակավորման խմբային փուլ

Չեռնոգորիա Մ-21 - Հայաստան Մ-21՝ 1։1
Մարզադաշտ՝ 
DG Arena (Պոդգորիցա)
Մրցավար՝ Անդրեյ Կիվուլետե
Գոլեր՝ Վլադիմիր Պերիշիչ 20', Դավիթ Հակոբյան 65'

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ