Գլխավոր >> Նորություններ >> Ալեքսանդր Պետրակով․ «Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է»

Ալեքսանդր Պետրակով․ «Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է»

Սլովենիա – Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ՝ հունիսի 3-ին Լյուբլյանայում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի հարձակվող Արթուր Միրանյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հարց Արթուր Միրանյանին

-Արթուր, ինչպե՞ս եք մոտենում, պատրաստվում առաջիկա հանդիպմանը:
-Վերլուծել ենք մրցակցին, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ մրցակից է, սակայն ունի ինչպես ուժեղ, այնպես էլ թույլ կողմեր: Կփորձենք վաղն օգտագործել իրենց թույլ կողմերը:

Հարց Ալեքսանդր Պետրակովին

-Ձեր կարծիքը առաջիկա հանդիպման և մրցակից Սլովենիայի մասին: Ինչպե՞ս եք պատրաստվել խաղին և ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Դիտել եմ Սլովենիայի հավաքականի խաղերը, գիտեմ, որ լավ թիմ ունեն, շատ արժանիորեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված:
Մենք լավ հավաք ենք անցկացրել, չունեմ որևէ դժգոհություն տղաներից, նրանք կատարել են իրենց առջև դրված խնդիրները:
Մեր նպատակը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, լավ ստուգողական խաղ անցկացնելը: Լավ հնարավորություն է փորձարկելու ֆուտբոլիստներին, ստուգելու նրանց պատրաստվածությունը Ազգերի լիգայի սեպտեմբերյան խաղերից առաջ:

Մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ ստորև.
 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ