Գլխավոր >> Նորություններ >> Հաստատվել է Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ժոաո Պինեյրոն (Պորտուգալիա)։ Մրցավարի օգնականներն են Բրունո Ժեզուսը (Պորտուգալիա) և Լուսիանո Մայան (Պորտուգալիա), 4-րդ պաշտոնյան է Անդրե Նարսիսոն (Պորտուգալիա)։ VAR-ի մրցավարն է Լուիս Գոդինյոն (Պորտուգալիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Բրունո Էստեվեսը (Պորտուգալիա)։ Հանդիպման տեսուչ է նշանակվել Տերյե Հաուգե (Նորվեգիա), պատվիրակ՝ Միխալ Մերտինակ (Սլովակիա)։

Հիշեցնենք, որ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17։00-ին։

Հովանավորներ