Գլխավոր >> Նորություններ >> Հաստատվել է 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը

Հաստատվել է 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը

ՀՖՖ 03.07.2024 16:10

Հուլիսի 3-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվեց 2024-2025 թթ. Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը։ 
 

Գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին կանոնակարգի հաստատման օգտին։


Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024-25 թթ. մրցաշրջանին կմասնակցեն 11 ակումբ՝ «Փյունիկ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Ալաշկերտ», «Արարատ», «Վեստ Արմենիա», «Շիրակ», «Վան» և ԲԿՄԱ ակումբները, ինչպես նաև Առաջին խմբի նախորդ մրցաշրջանի հաղթող «Գանձասարը»։ 


Ընդունված կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Պրեմիեր լիգան կանցկացվի շրջանային մրցակարգով՝ երեք շրջանով։ Յուրաքանչյուր թիմ առաջին շրջանում կանցանցի հնգական տնային և արտագնա հանդիպում․ մրցակցին հյուրընկալող թիմը կորոշվի վիճակահանության արդյունքում։ Երկրորդ և երրորդ շրջաններում թիմերն կանցկացնեն մեկական հանդիպում սեփական և մրցակցի հարկի տակ։ 


Կանոնակարգի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ