Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Չեմպիոնների լիգա: «Երևանը» հաղթեց «Եվրոպային»

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա: «Երևանը» հաղթեց «Եվրոպային»

Ֆուտզալ 25.08.2022 21:10

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 25-ին «Երևանը» ուժերը չափեց ջիբրալթարական «Եվրոպայի» հետ:

Հայաստանի չեմպիոնը տարավ որակավորման փուլի իր առաջին հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 15:1 հաշվով:

 

«Երևան» - «Եվրոպա»՝ 15:1 (9:0) 

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա

Գոլերը՝  Ասլանյան, 00'31'', 28'06'' Մաշումյան, 03'21'', 29'36'', 36'23'' Դավիդյան, 04'42'', 05'21'', 19'51'', Պատատյան, 06'56'', 13'16'', 22'00'', Մելիքյան, 14'53'' (10մ), Սարգսյան, 19'30'', Միքայելյան, 24'57'', Թումբարյան, 35'27'', Ֆրեյլ, 24'43''

 

«Երևան»  

Մեկնարկային կազմ՝ 12. Էմին Ղարաբեքյանս, 5. Գեղամ Թումբարյան, 10. Սարո Գալստյան (ա), 15. Դավիթ Ասլանյան, 23. Արթուր Պատատյան

Փոխարինողներ՝ 1. Արթուր Մկրտչյան, 16. Արտյոմ Զաքարյան, 6. Գոռ Սարգսյան, 7. Արմեն Դավիդյան, 8. Արամ Սարգսյան, 9. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 17. Խաչատուր Միքայելյան, 19. Միհրան Դերմենջյան,

Գլխավոր մարզիչ՝ Անատոլի Բադրետդինով

 

«Եվրոպա»

Մեկնարկային կազմ՝ 9. Խուան Ֆրանսիսկո Դիաս Գալյեգո, 4. Փոլ Գրեչ (ա), 11. Ջոել Էմիլիանո Ֆրեյլ, 16. Ալեխանդրո Վալերո Գոնսալես, 3. Խոսե Գաբրիել Դոնյա Մորալես

Փոխարինողներ՝ 7. Միտչել Էրեդիա Ֆերնանդես, 8. Նաուֆալ Էլ Անդալուսի, 17. Դավիդ Ֆերնանդես Բրավո

Գլխավոր մարզիչ՝ Խուան Միգել Սիլվա Կորտես

 

Այսօր կայացած C խմբի մյուս խաղում «Լոնդոն Հելվեցիան» 9:6 հաշվով հաղթեց լատվիական «Պետրո-վ-ին»: Երկու խաղային օրերի արդյունքներով «Լոնդոն Հելվեցիան» ունի 6 միավոր, «Երևանը» և «Պետրո-վ-ը»՝ 3-ական միավոր, իսկ «Եվրոպան» միավոր չունի:

Վերջին երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 27-ին: «Երևանը» ուժերը կչափի «Լոնդոն Հելվեցիայի», իսկ «Եվրոպան»՝ «Պետրո-վ-ի» հետ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ