Գլխավոր >> Նորություններ >> Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում

Հայտնի են «Երևանի» մրցակիցները Չեմպիոնների Լիգայի որակավորման խմբային փուլում

Ֆուտզալ 04.07.2024 16:03

Հուլիսի 4-ին շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը:
 

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվեց D խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Մանչեսթեր Ֆուտզալը» (Անգլիա), «Շիշլին» (Թուրքիա) և «Թայգերս Ռեորմունդը» (Նիդերլանդներ): Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ից 25-ը։

Նախնական փուլը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինի նախնական փուլի A խմբի հաղթողը, Սերբիայի չեմպիոն «ԿՄՖ Ֆոն Բանյիցան» և ֆուտզալի Լատվիայի չեմպիոն «Ռիգա Ֆուտզալը»։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ