Գլխավոր >> Նորություններ >> Լրագրողները հնարավորություն կունենան դիտելու ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը

Լրագրողները հնարավորություն կունենան դիտելու ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը

Ֆուտզալ 09.09.2022 11:46

Նախապատրաստվելով ֆուտզալի ԱԱ 2024-ի հիմնական փուլին՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ին, լրագրողները հնարավորություն կունենան ներկա լինելու մարզումներից մեկին: Մարզումից հետո լրագրողները նաև հնարավորություն կստանան շփվելու ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզչի և խաղացողների հետ:

Մեդիայի այն ներկայացուցիչները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել մարզմանը, պետք է [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն իրենց մասնակցության հայտը՝ նշելով անուն-ազգանուն և լրատվամիջոցը: Վերջնաժամկետն է սեպտեմբերի 12-ը՝ ժամը 14:00:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ