Գլխավոր >> Նորություններ >> ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 96-րդն է

ՖԻՖԱ-ի թարմացված աղյուսակում Հայաստանը 96-րդն է

Հունիսի 20-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 96-րդ տեղը։

Արգենտինան պահպանել է առաջատարի դիրքերը։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Բելգիայի հավաքականը։

Տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1․ Արգենտինա  1860.14
2․ Ֆրանսիա 1837.47
3․ Բելգիա 1797.98
4․ Բրազիլիա 1794.9
5․ Անգլիա 1787.88
6․ Պորտուգալիա 1747.04
7․ Նիդերլանդներ 1746.66
8․ Իսպանիա 1729.92
9․ Խորվաթիա 1728.3
10. Իտալիա 1724.37


71. Հյուսիսային Մակեդոնիա 1348.63
96. Հայաստան 1230.79
138. Լատվիա 1095.98
139. Ֆարերյան կղզիներ 1093.7

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ