Գլխավոր >> Նորություններ >> 8 ակումբ ստացավ 2024/2025թթ. մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

8 ակումբ ստացավ 2024/2025թթ. մրցաշրջանում ՀՀ Առաջին խմբում հանդես գալու իրավունք

Կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության են դրվել արտոնագրման գործընթացին դիմած 9 թեկնածուների՝ «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 8-ին՝ «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին,«Բենտոնիտ ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ»ՍՊԸ-ին,  «Լոռի-Վանաձոր ՖԱ» ՀԿ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ-ին և «Սարդարապատ ՖԱ» ՀԿ-ին։ Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2024/2025թթ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը: 

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Օնոր» ֆուտբոլային ակումբի արտոնագրման դիմումը, առ այն որ ակումբը չի համապատասխանել ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման մարզական, կադրային և ֆինանսական, ինչպես նաև ենթակառուցվածքային չափանիշների պահանջներին, մասնավորապես, ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2024 թվականի խմբագրության կանոնակարգի Հոդվածներ 16-ի, 17-ի, 18-ի, 19-ի, 24-ի, 25-ի, 30-ի, 31-ի, 32-ի, 36-ի, 37-ի, 45-ի և 46-ի պահանջներին։

Արտոնագրման դիմումների մերժման արդյունքում «Օնոր» ՍՊԸ-ի առաջին թիմը հնարավորություն չի ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի 2024/2025թթ-ի առաջնությանը: Ակումբն իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ