Գլխավոր >> Նորություններ >> Ավարտվեցին ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացները

Ավարտվեցին ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացները

Ավարտվեցին ՀՖՖ/ՈւԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացները, որը կազմակերպվել էր ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի կողմից «Ֆուտբոլը դպրոցներում» ծրագրի շրջանակում: Այս տարի դասընթացներին մասնակցեցին Երևան քաղաքի Կենտրոն, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ֆիզկուլտուրայի՝ ընդհանուր թվով 123 (46 տղամարդ և 77 կին) ուսուցիչներ:

«Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի շրջանակում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպել է ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ՀՀ բոլոր մարզերում 2021 և 2022 թվականներին, Երևանում՝ 2023 թվականին։ Վերապատրաստման դաընթացներին ընդհանուր առմամբ մասնակցել են մարզային և երևանյան հանրակրթական դպրոցների շուրջ 700 ուսուցիչներ։ Որպես ծրագրի բաղկացուցիչ՝ մասնակից բոլոր դպրոցներին անհատույց տրամադրվել է համապատասխան ֆուտբոլային մարզագույք՝ ըստ աշակերտների թվաքանակի։

Բացի մարզչական դասընթացներից՝ «Ֆուտբոլը դպրոցներում» կրթական ծրագրի մաս է կազմում ֆուտբոլի դպրոցական առաջնությունների կազմակերպումը։  ՀՖՖ ֆուտբոլի դպրոցական առաջնությունները կազմակերպվում են 3 տարիքային խմբերի համար՝ Մ10, Մ12 և Մ14։ Ֆուտբոլի դպրոցական առաջնություններն անցկացվում են 3 փուլով՝ համայնքային, մարզային/քաղաքային և հանրապետական՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ 2023 թվականին «ՀՖՖ Դպրոցական Գավաթ» անունը կրող մրցումներին մասնակցել են շուրջ 8200 աշակերտներ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ