Գլխավոր >> Նորություններ >> «Արարատ-Արմենիան»` Հայաստանի գավաթակիր

«Արարատ-Արմենիան»` Հայաստանի գավաթակիր

Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Ուրարտուն», գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը: Րոպեներ անց՝ հանդիպման 37-րդ րոպեին, Ալեքսիս Ռոդրիգեսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսն անցավ թեժ, սակայն գոլազուրկ պայքարում՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: 

Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չգրանցվեցին, և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3: 

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» նվաճեց իր առաջին գավաթը:

Խաղի մանրամասները՝ այստեղ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ