Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հանդես կգան համատեղ բրիֆինգով

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները հանդես կգան համատեղ բրիֆինգով

ՀՖՖ 04.06.2024 15:40

Հունիսի 5-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանի և Լևան Կոբիաշվիլիի բրիֆինգը, որի ընթացքում 2 նախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

Այն լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք ցանկանում են ներկա գտնվել բրիֆինգին, կարող են մինչև վաղը՝ ժամը 12:00, ուղարկել իրենց հայտերը [email protected] էլեկտրոնային հասցեին:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ