Տիգրան Ղարաբաղցյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1984 թ․ հունիսի 6-ին։

2002-2005 թթ խաղացել է «Բանանց» ֆուտբոլային ակումբում։

2006-2007 թթ հանդես է եկել Երևանի «Փյունիկի» կազմում։

2007-2008 մրցաշրջանում խաղացել է բուլղարական «Չերնո Մորե» ակումբում։

2008 թ վերադարձել է «Փյունիկ»։

2009-2010 թթ հանդիսացել է Երևանի «Կիլիկիայի» ֆուտբոլիստ։

2010 թ խաղացել է ղազախական «Ատիրաու» ակումբում։

2011-2014 թթ հանդես է եկել Երևանի «Արարատում»։

Հանդես է եկել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, խաղացել է նաև ազգային հավաքականի կազմում։

Ունի մարզչական B արտոնագիր։

2014-2017 թթ աշխատել է «Արարատ» ՖԱ-ում, որպես գլխավոր քարտուղար։

2017-2019 թթ զբաղեցրել է «Արարատ» ՖԱ-ի Գործադիր տնօրենի պաշտոնը։

2019-2022 թթ եղել է «Արարատ» ՖԱ-ի Սպորտային տնօրենը։

2022 թ մարտից մինչև 2022 թ նոյեմբեր հանդիսացել է «Արարատ» ՖԱ-ի Գործադիր տնօրենը։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ