ՈՒԵՖԱ Փլեյմեյքերս ծրագիրը ՈՒԵՖԱ-ի, անգլիական ասոցիացիայի և «Դիսնեյ» ընկերության հետ համագործակցություն է, որի հիմքում ընկած են «Դիսնեյ»-ի երեք մուլտֆիլմերը՝ «Սառցե Սիրտ», «Մոանա» և «Անհավանականները 2»։ Ծրագիրը մշակվել է ֆուտբոլ երբևէ չխաղացած 5-8 տարեկան աղջիկների համար՝ հնարավորություն տալու վաղ տարիքից ծանոթանալու ֆուտբոլին։
Ծրագիրը պահանջում է դասի մատուցման բացառիկություն։ Այն ունի հատուկ նպատակ՝ զվարճալի, դրական ուսուցման շնորհիվ ծանոթացնել աղջիկներին ֆուտբոլին՝ դրանով իսկ խթանելով ֆուտբոլի մասսայականացմանը։
Յուրաքանչյուր մարզում տևում է 45 րոպե, իսկ յուրաքանչյուր խմբում պետք է լինի 25-30 երեխա: Տասշաբաթյա ծրագիրը բաժանված է ութ գլուխների՝ հնարավորություն տալով ունենալ երկու ազատ շաբաթ՝ կրկնելու աղջիկների սիրելի գլուխները կամ ավելի դանդաղ ավարտելու բովանդակությունը։
Մարզումները կառուցվում են պատմվածքների շուրջ՝ աղջիկներին հնարավորություն տալով խաղալ «Դիսնեյ»-ի իրենց սիրելի հերոսների դերերը։ Յուրաքանչյուր դաս կենտրոնացած է ուսումնական երեք արդյունքների վրա՝
Կյանքի հմտություններ և արժեքներ
Հիմնարար շարժումների հմտություններ
Ֆուտբոլի հիմունքներ
Ծրագրի սկզբում յուրաքանչյուր աղջկա տրվում է «արկածների անձնագիր», որը ծրագիրը կապում է երեխայի ընտանիքի հետ: Այն ներառում է յուրաքանչյուր գլխի հետ առնչություն ունեցող առաջադրանքներ։
Ծրագրի հրահանգիչներն ՈՒԵՖԱ-ի կողմից վերապատրաստված նախկին ֆուտբոլիստուհիներ են, որոնք ամեն նոր շրջանից առաջ ինտենսիվ դասընթացների օգնությամբ պատրաստում են նոր մարզիչներին ծրագրի մեկնարկին։
|
|