Նախագահ

Արմեն Մելիքբեկյան
ՀՖՖ նախագահ

Ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։

1997-2002 թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ 

2002-2005 թթ սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։

2005-2010 թթ․ Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում դասավանդել է Արտասահմանյան գրականություն։

1999-2000 թթ․ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում, որպես մարզական լրագրող։

2001-2002 թթ․ աշխատել է dailyfootball.com  և dailysoccer.com կայքերում, որպես լրագրող և խմբագիր։

2003 թ․ համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը։

2003-2013 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում։

2013-2016 թթ․ աշխատել է որպես մարզական վերլուծաբան «Արմենիա» հեռուստաընկերությունում։

2005-2008 թթ․ զբաղեցրել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի փոխտնօրենի պաշտոնը։

2006-2015 թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։

2006-2009 թթ․ աշխատել է «Մեդիա Սթայլ» հոլդինգի՝ «90 րոպե» և «Բիզնես կլաս» պարբերականներում։

2008 թ․-ին համահիմնադրել է Tert.am կայքը, որի աշխատանքների համակարգողն է եղել մինչև 2009-ի դեկտեմբեր։

2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից գործարկվող Epress.am կայքում մինչև 2018 թ. աշխատել է որպես լրագրող և խմբագիր։

2018 թ. սեպտեմբերի 22-ին ընտրվել է որպես ՀՖՖ Գործկոմի անդամ և նշանակվել գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար:

2019 թ. հունիսի 26-ին նշանակվել է ՀՖՖ գլխավոր քարտուղար։

2019 թ. դեկտեմբերի 23-ին ընտրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Հովանավորներ