Գլխավոր >> Նորություններ >> Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Հրայր Մկոյանը

Խոակին Կապառոսի հետ նախախաղային ասուլիսին կմասնակցի Հրայր Մկոյանը

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։

Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին։

Ուկրաինայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հրայր Մկոյանի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ