Անդրանիկ Ադամյան

Անդրանիկ Ադամյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1952 թ․ հունվարի 22-ին։

1969-1973 թթ սովորել է Երևանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

1974-1975 թթ․ աշխատել է Գյումրու ֆուտբոլի մարզադպրոցում որպես մեթոդիստ-մարզիչ։

1976-1980 թթ․ խաղացել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբում։

1981 թ․-ից եղել է Գյումրու մարզադպրոցի ուսմասվարը։

1982 թ․-ից մարզել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբը, 1983-1985 թթ․ հանդիսացել է ակումբի գլխավոր մարզիչը։

1986-1989 թթ․ որպես գլխավոր մարզիչ աշխատել է Սպորտային վարպետության բարձրագույն մարզադպրոցի «Կումայրի» թիմում։

1990-2004 թթ․ եղել է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր մարզիչը։

1995-1997 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում։

2001-2002 թթ․ եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։

2003 թ․ զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

2004-2009 թթ․ եղել է «Շիրակ» ՖԱ-ի Գործադիր տնօրենը։

2010-2019 թթ․ աշխատել է «Շիրակ» ՖԱ-ի ակադեմիայում որպես Մարզական տնօրեն։

1988 թ․ որպես մարզիչ դարձել է Հանրապետության գավաթակիր, 1992, 1994 և 1999 թվականներին հռչակվել է Հանրապետության չեմպիոն, 1993, 1996, 1997, 1998 և 2002 թվականներին եղել է արծաթե մեդալակիր, իսկ 1996, 1999 և 2003 թվականներին՝ սուպերգավաթակիր։

1983 թ․ Մոսկվայում, 1995 թ․ Հելսինկիում և 2002 թ․ Բարսելոնայում մասնակցել է մարզչական դասընթացների։

1998 թ․ շնորհվել է հանրապետության վաստակավոր մարզչի կոչում։

1999 և 2001 թթ․ ճանաչվել է հանրապետության լավագույն մարզիչ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ