05.03.2010
Տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունը
Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի գավաթի և 2010թ. Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում 2010թ Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչում կհանդիպեն հետևյալ զույգերը`
«Փյունիկ» - «Իմպուլս»
«Միկա» - «Կիլիկիա»
«Գանձասար» - «Ուլիս»
«Շիրակ» - «Բանանց»
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 6-7-ին:
Կիսաեզրափակիչներում կհանդիպեն հետևյալ զույգերի հաղթողները`
«Գանձասար»/«Ուլիս»-«Փյունիկ»/«Իմպուլս»
«Միկա»/«Կիլիկիա»-«Շիրակ»/«Բանանց»
Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 13-14-ին, պատասխան հանդիպումները` ապրիլի 20-21-ին:
2010թ. Հայաստանի Գավաթի խաղարկության վիճակահանությունից հետո տեղի ունեցավ 2010թ. Հայասատնի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ ստացավ համար, ըստ որոնց կկազմվի Առաջին խմբի խաղացանկը:
Ստորև ներկայացնում ենք թիմերի դասավորությունը ըստ համարների`
1. «Իմպուլս-2»
2. «Միկա-2»
3. «Շիրակ-2»
4. «Գանձասար-2»
5. «Փյունիկ-2»
6. «Բանանց-2»
7. «Փյունիկ-3»
8. «Շենգավիթ»
9. «Արարատ»









